Բաքվում սկսվել է լիբանանահայ գերի Էուլջեկչյանի դատը![]() 8 հունիսի 2021 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Բաքվում մեկնարկել է լիբանանահայ ռազմագերի Վիգեն Էուլջեկչյանի գործով նախնական դատավարությունը։ Էուլջեկչյանին ադրբեջանցիները գերի էին վերցրել հրադադարից հետո Շուշի մեկնելիս՝ Բերձորում։ Նրան մեղադրանք է ներկայացվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետսահմանի ապօրինի հատում» հոդվածներով, տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը։ Դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քննությունը վարում էր Ադրբեջանի ԱԱԾ-ն։ Նախաքննությունն ավարտվել է մայիսին և գործը փոխանցվել է դատարան։ Էուլջեկչյանի դեմ մեղադրանքը կառուցվածը նրա «խոստովանական» ցուցմունքների վրա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վիգեն Էուլջեկչյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին նա հայտնել է իր դստերն ու մորը Կարմիր խաչի միջնորդությամբ տեղի ունեցած հեռախոսազանգի միջոցով։ Նա ասել է, որ հիվանդանոց է տեղափոխվել թիկունքի շրջանում սուր ցավերի պատճառով։ Էուլջեկչյանը գերեվարվել էր լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ միասին։ Նրանք Գորիսից մեկնել էին Շուշի իրենց իրերը վերցնելու, և այդ ընթացքում Շուշին փաստացի գտնվել է Ադրբեջանի տիրապետության տակ։ Մարտի 10-ին Նաջարյանն ազատ էր արձակվել Միջազգային կարմիր խաչի և Լիբանանի արտաքին գործերի նախարարության ջանքերով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |