Փաշինյանը՝ Արագածոտնում․ Ապրում ենք դրախտում 8 հունիսի 2021 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի բնակիչների հետ նախընտրական հանդպման ժամանակ ասել է, որ մենք ապրում ենք դրախտում, բայց չենք կարողացել այն դարձնել դրախտավայր։ Նա նշել է, որ այդ միտքը հաճախ է ծագում իր մոտ, երբ շրջում է մարզերով։ «Մենք ապրում ենք դրախտում, բայց ի վիճակի չենք մեր դրախտը վայելել։ Մենք ապրում ենք Եդեմի այգում, որի մեծ մասն անմշակ է։ Ապրելով դրախտում, ի վիճակի չենք եղել մեր հայրենիքը մեզ համար դրախտավայր դարձնել։ 2019թ․, երբ իմ լավ բարեկամը՝ Սինգապուրի վարչապետը, ՀՀ-ում էր, նա ասաց՝ դուք մեծ երկիր եք, ձեր խնդիրներն ուրիշ են։ Սինգապուրի, որն աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից է և որին օրինակ են բերում, այդ երկրի վարչապետն ասում է, թե դուք մեծ երկրում եք ապրում՝ նրա երկրի տարածքը 720 քմ է։ Դա Սևանի մակերեսի 58 տոկոսն է․․․ Մեր հերոսները մեզ տվել են էս երկիրը, որը պարտավոր ենք դարձնել երկիր դրախտավայր, իսկ դա արվում է աշխատանքով»,- ասել է Փաշինյանը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |