Փաշինյան․ Մի դեպք է եղել, երբ գերու մասին ասել եմ՝ վաղը կվերադառնա, բայց հետ չի եկել 8 հունիսի 2021 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն Արագածոտնում նախընտրական հանդիպման ժամանակ ասել է, թե ընդդիմությունը շատ է շահարկում իր հայտարարությունը, որ գերիները մեզ կներեն, եթե 1-2 ամիս ավելի գերության մեջ մնան, բայց չեն ների, եթե անհամաչափ զիջումների գնանք։ «Պետք է նշեմ, որ եթե մեր գերիները վերադարձած լինեին 1-2 ամիս առաջ, նրանք էլի 1-2 ամիս ուշացումով վերադարձած կլինեին։ Եթե, օրինակ, նրանք բոլորն ապրիլին վերադարձած լինեին, միևնույն է, էլի 1-2 ամիս ուշացումով էին վերադառնալու»,-ասել է նա։ Փաշինյանը հավելել է, որ շատ զգուշավոր է գերիների հարցում ժամկետներից խոսելիս, քանի որ մի դեպք է եղել, երբ ասել է, որ հաջորդ օրն այստեղ կլինի գերին, ու չի եղել։ «Ասել եմ` վաղը էստեղ կլինի, քանի որ եղել են բոլոր պայմանավորվածություններն ու հավաստիացումները, բայց չի եկել։ Ինձ համար դա դաս է եղել, որ այլևս ժամկետ չասեմ, որ սուտ դուրս չգամ․․․ Երբ ժամկետը գալիս, անցնում է, մարդկանց աչքերի մեջ ուղղակի հնարավոր չի լինում նայել»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է հետևողական պայքարել, որ գերիները ժամ առաջ, օր առաջ վերադառնան։ Փաշինյանն ավելի վաղ, Արմավիրում քարոզարշավի ժամանակ անդրադառնալով գերիների հարցին, ներողություն էր խնդրել, որ մինչ օրս այդ հարցը լուծված չէ և հայտարարել էր, որ գերիները մեզ կներեն, եթե 1-2 ամիս ավելի մնան Բաքվի բանտերում։ «Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնիշխանության համար։ Նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը»,-ասել էր Փաշինյանը։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |