Քոչարյան․ Վաճառելով Որոտանի ՀԷԿ-երի կասկադը՝ զրկվեցինք գնագոյացման վրա ազդելու հնարավորությունից![]() 8 հունիսի 2021 - 16:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը, Սիսիանում ընտրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Որոտանի ՀԷԿ-երի կասկադի վաճառքի մասին հարցին, ասել է, որ ճիշտ չի համարում դրա վաճառքը և ժամանակին խոսել է այդ մասին։ Քոչարյանը հիշեցրել է, որ իր կառավարման տարիներին էլեկտրաէներգիայի սակագինը եղել է կայուն, անփոփոխ։ Նա նշել է, որ Որոտանի կասկադն իր կառավարման տարիներին հատուկ հանվել էր սեփականաշնորհման ցուցակից, քանի որ կանոնակարգող դեր էր կատարում։ «Վաճառելով Որոտանի կասկադը՝ զրկվեցինք գնագոյացման վրա ազդելու հնարավորությունից»,-ասել է Քոչարյանը։ Հայաստանի էներգահամակարգի մոտ 10 տոկոս հզորությունն ապահովող Որոտանի կասկադը վաճառվել է 2015-ին ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությունը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |