Անվճար բիզնես դասընթացներ՝ ՓՄՁ-ների համար

Անվճար բիզնես դասընթացներ՝ ՓՄՁ-ների համար

PanARMENIAN.Net - Ինչպե՞ս հաջողել բիզնեսում, ճիշտ կառավարել ու վերահսկել ծախսերը. արդեն 7 տարի Ակբա բանկն իրականացնում է անվճար բիզնես դասընթացներ՝ մասնակիցներին տրամադրելով ոչ միայն բիզնեսի կառավարման և զարգացման համար անհրաժեշտ գիտելիքներ, այլև՝ իր փորձը:

«Հիմնական նպատակը մեր գործընկերներին փորձի տրամադրումն է, նաև՝ միջազգային։ Մենք մեզ դիտարկում ենք ոչ միայն որպես ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություն, այլև լավ գործընկեր, որը պատրաստ է կիսվել իր գործընկերների հետ: Եթե հաճախորդը կարողանա արժեք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, դրանից շահում է տնտեսությունը, շահում ենք բոլորս: Մենք տարիներ շարունակ ներդրում ենք անում նման լուրջ ոլորտում ու գոհ ենք»,- նշել է Բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջինն է, որ անվճար բիզնես դասընթացներ է կազմակերպում փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ աջակցելով տեղական բիզնեսի զարգացմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---