Բաքվում Էուլջեկչյանի համար 20 տարվա ազատազրկում են պահանջել․ Նա ժխտել է բոլոր մեղադրանքները![]() 8 հունիսի 2021 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Բաքվում մեկնարկած դատավարության ժամանակ պետական մեղադրողը 20 տարվա ազատազրկում է պահանջել լիբանանահայ ռազմագերի Վիգեն Էուլջեկչյանի համար, տեղեկացնում է «Sputnik Ադրբեջանը»։ Էուլջեկչյանը ժխտել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ քննության ժամանակ ցուցմունքները տվել է ճնշման տակ։ Էուլջեկչյանի փաստաբան Լեյլա Մամեդովան միջնորդություն է ներկայացրել գործը լրացուցիչ քննության ուղարկելու վերաբերյալ, սակայն նախագահող դատավոր Էլբայի Ալլահվերդիևը մերժել է այն։ Էուլջեկչյանի դեմ մեղադրանքը կառուցված է նրա «խոստովանական» ցուցմունքների վրա։ Նրան մեղադրանք է ներկայացվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետսահմանի ապօրինի հատում» հոդվածներով։ Էուլջեկչյանը գերեվարվել էր լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ միասին։ Նրանք Գորիսից մեկնել էին Շուշի իրենց իրերը վերցնելու, և այդ ընթացքում Շուշին փաստացի գտնվել է Ադրբեջանի տիրապետության տակ։ Մարտի 10-ին Նաջարյանն ազատ էր արձակվել Միջազգային կարմիր խաչի և Լիբանանի արտաքին գործերի նախարարության ջանքերով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |