Հայկական VBET-ը մուտք է գործել ուկրաինական շուկա

Հայկական VBET-ը մուտք է գործել ուկրաինական շուկա

PanARMENIAN.Net - Հայկական VBET ընկերությունը ստացել է Առցանց կազինոյի և Առցանց պոկերի լիցենզիաներ Ուկրաինայում` դառնալով առաջին լիցենզավորված պոկերի օպերատորը:

VBET-ը սպորտային և առցանց խաղերի շուկայում գործում է ավելի քան 18 տարի և այդ տարիների ընթացքում միջազգային տարբեր մրցանակաբաշխություններում ստացել է բազմաթիվ մրցանակներ:

Ընկերության մուտքը ուկրաինական շուկա հաստատվել է 2021 թվականի մայիսի 31-ին և վավերացվել է Ուկրաինայի Վիճակախաղի հանձնաժողովի (KRAIL) կողմից:

VBET ընկերության լիցենզավորման և սերտիֆիկացման բաժնի փոխանցմամբ` ուկրաինական շուկա մուտքը կարևոր և ռազմավարական քայլ է ընկերության համար հատկապես հենց այս դժվարին ժամանակահատվածում:

Իսկ VBET խաղադրույքների առցանց հարթակի մատակարար BetConstruct-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը հայտնել է, որ թիմը մեծ ներուժ է տեսնում ուկրաինական շուկայում և ոգևորված է իր հաճախորդներին բացառապես օրինական և որակյալ ժամանցի լուծումներ առաջարկելու հարցում: VBET-ը իր գործունեությանը զուգահեռ միշտ աջակցել է տեղական սպորտի զարգացմանը՝ պահպանելով բիզնեսի էթիկայի ամենաբարձր չափանիշները, իսկ շուկայում ներկայանալով դրայվով, կրեատիվ լուծումներով և էնտուզիազմով:

VBET-ը նաև իր գործունեությունը հաջողությամբ ծավալում է բացառապես օրենքով կարգավորվող շուկաներում, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Շվեդիան, Իտալիան, Հարավային Աֆրիկան, Ռումինիան, Մալթան: Ընկերությունը նաև համագործակցում է Monaco F.C.- ի, Alliance կիբերսպորտ թիմի, Portsmouth F.C- ի և այլ հանրահայտ թիմերի հետ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---