Հայաստանում կկատարեն հնդկական ազգային երգեր ու պարեր

PanARMENIAN.Net - Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը Հայաստանի Մշակույթի նախարարության հետ համատեղ առաջին անգամ Հայաստանում կկազմակերպի հնդկական դասական ազգային պարային համույթների ու երգչախմբերի ելույթը: Ելույթները տեղի կունենան Հայաստանի զանազան քաղաքներում. մարտի 15-ին համերգը կկայանա Գորիսի Դրամատիկական թատրոնի շենքում, մարտի 16-ին` Եղեգնաձորի օպերային դահլիճում, մարտի 18-ին` Դիլիջանի օպերային դահլիճում, իսկ մարտի 20-ին ելույթը տեղի կունենա Երեւանի Հ.Պարոնյանի անվ. Պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---