Բլինքեն․ ԱՄՆ-ն շարունակում է ուսումնասիրել Բաքվին ռազմական աջակցության նպատակահարմարությունը 9 հունիսի 2021 - 11:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է ուսումնասիրել Ադրբեջանին օգնություն, այդ թվում՝ ռազմական աջակցություն տրամադրելու նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով, որ լարվածությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ պահպանվում է։ Լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն ասել է, որ հիասթափված է վարչակազմի որոշումից, որով երկարացվեց 907-րդ ուղղման կասեցումը, որն արգելում է ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին։ «Հիմա Ադրբեջանը միանգամայն անպատիժ է գործում՝ խախտելով ՀՀ տարածքային ինքնիշխանությունը սահմանային հարցում, հրաժարվելով ազատել գերիներին։ Կարծում եմ, որ, հրաժարվելով 907-րդ ուղղման կիրառումից, մենք կանաչ լույս տվեցինք Ադրեջանին»,- ասել է նա, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, իր հերթին, ասել է, որ Կոնգրեսում իրենց դաշնակիցների օգնությամբ պահանջում են անհապաղ կասեցնել ցանկացած ռազմական օգնություն Ադրբեջանին։ Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։ Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |