Լավրով․ Լարվածություն կա հայ-ադրբեջանական սահմանին, բայց ԼՂ հետ դա կապ չունի

Լավրով․ Լարվածություն կա հայ-ադրբեջանական սահմանին, բայց ԼՂ հետ դա կապ չունի

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման տարածքում մեծ միջադեպեր չկան, իսկ փոքրերն արագ հարթվում են։ Նա նշել է, որ լարվածություն կա հայ-ադրբեջանական սահմանին, բայց ԼՂ հետ դա կապ չունի։

«Մեր խաղաղապահներն այժմ գործում են ըստ իրենց մանդատի, խոշոր միջադեպեր ընդհանրապես չկան՝ դա ընդունում են և Բաքվում, և Երևանում։ Առանձին մանր միջադեպերը բավական արագ հարթվում են։ Այո, կա լարվածություն հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում, սակայն ԼՂ հետ դա կապ չունի»,-ասել է Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ըստ նրա, ԼՂ կարգավիճակի հարցն ավելի հեշտ կլուծվի, եթե հայերն ու ադրբեջանցիները Ղարաբաղում սկսեն կողք կողքի ապրել։

«Արյունահեղությունը դադարեցվել է ավելի ուշ, քան առաջարկվել էր կողմերին, և մեր մեղքը չէ, որ պատերազմն ավելի երկար տևեց, քան կարող էր։ Խաղաղությունն ավելի ուշ հաստատվեց, քան կարող էր։ Մենք լոկ միջնորդ էինք և չէինք կարող ստիպել կողմերին, մեկին կամ մյուսին, կարող էինք միայն համոզել, որ հետագա արյունահեղությունն անիմաստ է և շատ վտանգավոր, առաջին հերթին այն տեսակետից, թե ինչպես են հետագայում այդ հողի վրա մարդիկ ապրելու»,-ասել է նա։

Ընթերցեք նաև․ Զեկույց․ Ռուս խաղաղապահների մանդատը ԼՂ-ում հստակեցման կարիք ունի

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---