Հարությունյան․ Փաշինյանը փորձում է լարվածության այնպիսի աստիճան հրահրել, որը գուցե, ներքին բախումների հանգեցնի![]() 9 հունիսի 2021 - 14:08 AMT PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Փաշինյանը փորձում է լարվածության այնպիսի աստիճան հրահրել, որը կհանգեցնի, գուցե, նաև ներքին բախումների: Նա հավելել է, որ իշխանության վարած քարոզչությունը դժվար է քաղաքակիրթ անվանել, գրում է Aysor.am-ը։ «Այդպես էլ պետք է լիներ, որովհետև գործ ունենք մի անձի հետ, որը քաղաքական դեմք չէ: Նա երեք տարիների ընթացքում այդպես էլ չդարձավ քաղաքական դեմք», - նշել է Հարությունյանը: Նա նաև ընդգծել է, որ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ Փաշինյանի վարկանիշը գահավիժում է. «Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նա մտքեր է արտաբերում, անգամ դժվար է դրանք մտքեր անվանել, որոնք տասնյակ նոր հարցեր են առաջացնում: Եվ ստիպված, յուրաքանչյուր հաջորդ անգամ նա փորձում է դրանք կոմպենսացնել՝ բռնության կոչեր հնչեցնելով»: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |