ՀԲ․ ՀՀ տնտեսական աճը հունիսի դրությամբ կանխատեսվում է 3.4%

ՀԲ․ ՀՀ տնտեսական աճը հունիսի դրությամբ կանխատեսվում է 3.4%

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճն այս պահին կանխատեսել է 3.4%։ Այդ մասին ասվում է ՀԲ-ի հունիսյան Գլոբալ տնտեսական հեռանկարների մասին զեկույցում։

Իսկ 2022-ին և 2023-ին Հայաստանի տնտեսական աճը գնահատվում է համապատասխանաբար 4.3% և 5.3%։

Ըստ ՀԲ զեկույցի՝ համաշխարհային տնտեսությունը 2021-ին կհասնի 5.6%-ի, հիմնականում մի քանի խոշոր տնտեսությունների ուժեղ աճի արդյունքում:

Զեկույցում ասվում է, որ, այնուամենայնիվ, զարգացող շատ տնտեսություններ շարունակում են պայքարել COVID-19 համաճարակի և դրա հետևանքների դեմ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---