Գրիգորյան. 5165 շարժումն իշխանության գալու դեպքում ստեղծելու է հայրենադրաձության նախարարություն![]() 9 հունիսի 2021 - 18:46 AMT PanARMENIAN.Net - 5165 շարժման անդամ, երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Չարենցավանում նախընտրական հանրահավաքի ժամանակ ասել է, որ 5165 շարժումն իշխանության գալու դեպքում ստեղծելու է հայրենադարձության նախարարություն։ Ըստ նրա՝ այդ նախարարությունը պետք է իրականացնի ռազմավարական կարևորագույն ծրագիրը՝ հայրենադարձություն՝ ամբողջ հայությանը բերելով Հայաստան, դրա համար նպաստավոր պայմաններ, բնականավայրեր ստեղծելով, արտոնություններ տալով մեր հայրենակիցներին, գրում է Panorama.am-ը։ «Երբ երկիրը վտանգի մեջ է, ի՞նչ կապ ունի մշակույթի մարդ ես, թե՞ տնտեսագետ, հոգեբան: Սա բոլորիս հայրենիքն է, այսօր Հայաստանի գոյությունն է վտանգված: Ոչ թե ապագան, այլ գոյությունն է վտանգված»,-ասել է նա։ Գրիգորյանը նշել է, որ իրենց ծրագիրը նվիրված է ազգային ինքնության պահպանմանը, ազգային հզոր պետություն ստեղծելուն: Նա նշել է, որ ազգային ինքնության ամենակարևոր բաղադրիչը, հենքը դա ազգային մշակույթն է: «Այսօր բոլորս պարտավոր ենք և իբրև պետություն մտածելու ինքնության պահպանման մասին, պարտավոր ենք մեր ազգային մշակութային ժառանագության մասին մտածել, այն, ինչ տարիներ շարունակ երկրորդական տեղում է եղել»,- ասել է երգիչը: Գրիգորյանի խոսքով, իրավունք չունենք չմտածելու մեր մշակութային ժառանգության մասին: «Դարերի խորքից եկած մեր մշակույթը մեզ պահել է մեր տեսակի մեջ․․․Այսօր մենք իրավունք չունենք անուշադիր լինելու մեր մշակույթի, եկեղեցու, մեր ինքնության հանդեպ, մեր ավանդույթների, արժեքների հանդեպ: Այսօր ամենուր, ամեն տեղ ոտնահարվում են մեր արժեքները»,- ասել է շարժման անդամը: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |