Ասկերանում կառուցվող բազմաբնակարանները շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ![]() 9 հունիսի 2021 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Արցախի Ասկերանի շրջանի Նելսոն Ստեփանյան 10 Ե հասցեում շարունակվում են թիվ 1, 2, 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները։ Շենքերը նախատեսվում է շահագործման հանձնել 2021-ի վերջ։ Նոր կառուցվող թաղամասը բաղկացած է 3 մասնաշենքից՝ 38 բնակարանանոց, որից 8-ը` 3 և 4 սենյականոց, իսկ 15 բնակարանանոց երկու շենքը՝ 1, 2, 3, 4 սենյականոց։ Ներկա դրությամբ իրականացվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքները, տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։ Բազմաբնակարան շենքերը կառուցվում են Արցախի ներդրումային հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Շինարարությունը իրականացնում է «Էլնարտի» և «Գարանդ Ստրոյ» ՍՊ ընկերությունները։ Շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունը իրականացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |