Զաս․ ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին՝ սրման ռսիկեր կան

Զաս․ ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին՝ սրման ռսիկեր կան

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը հայ-ադրբեջանական սահմանին, հատկապես` ՀՀ Սյունիքի մարզում։ Այդ մասին ԵԱՀԿ համաժողովում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ նշելով, որ որ իրավիճակի սրման ռսիկերը պահպանվում են։

«Մենք ողջունում ենք պետական սահմանի անցկացման հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու կողմերի մտադրությունը։ Մենք տեսնում ենք այնտեղ երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարը»,-ասել է Զասը՝ հավելելով, որՀարավային Կովկասում ամուր խաղաղության հիմքեր են ստեղծվում։

Նա անդրադարձել է նաև իրավիճակին ղարաբաղյան հակամարտության գոտում ՝ մարտական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարությունից կես տարի անց՝ նշելով դրական տեղաշարժերն իրավիճակի կարգավորման գործում։

Զասը նշել է, որ ռուս խաղաղապահների մուտքը, ԼՂ խնդրի համապարփակ կարգավորմանն ուղղված միջազգային բանակցողների ջանքերը հիմք են ստեղծում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։

«Իրավիճակը «դաշտում» աստիճանաբար կայունանում է։ Գլխավորը՝ արդեն չեն կրակում»,-ասել է նա։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---