Նոբել Առուստամյանին հավատարմագրել են Եվրո-2020-ին

Նոբել Առուստամյանին հավատարմագրել են Եվրո-2020-ին

PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանաբնակ սպորտային մեկնաբան և «Մատչ ՏՎ»-ի լրագրող Նոբել Առուստամյանին հավատարմագրել են Ադրբեջանում՝ Եվրո-2020-ի խաղերը լուսաբանելու համար։ Այդ մասին հայտնել է «Մատչ ՏՎ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին։

Հունիսի 8-ին լրագրող Վասիլի Ուտկինը հայտնել էր, որ Բաքվում Եվրո-2020-ի կազմկոմիտեն մերժել է Առուստամյանի հավատարմագրումը վերջինիս ազգային պատկանելության պատճառով։ Ընդ որում, նա զրկվել էր ոչ միայն Բաքվում կայանալիք հանդիպումները լուսաբանելու հնարավորությունից, այլև մյուս երկրներում ու քաղաքներում կայանալիք խաղերը։

ՌԴ ԱԳՆ, «ՄԱՏՉ ՏՎ»-ի և ՈւԵՖԱ-ի միջամտությունից հետո լրագրողը ստացել է իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու հնարավորություն։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շնորհակալություն է հայտնել ՈւԵՖԱ-ին աջակցության համար։

«Գերազանց է։ ՈւԵՖԱ-ին շնորհակալություն։ Շարունակում ենք աշխատել»,-գրել է նա։

Եվրո-2020-ի հանդիպումներն անցկացվելու են հունիսի 11-ից հուլիսի 11-ը աշխարհի մի քանի երկրներում։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---