Freedom House-ը մտահոգված է նախընտրական շրջանում ատելություն խոսքի տարածմամբ10 հունիսի 2021 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը կիսում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունները նախընտրական շրջանում հայաստանյան քաղաքական գործիչների կողմից օգտագործվող բռնություն ու ատելություն պարունակող խոսքի վերաբերյալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։ Freedom House-ի բնորոշմամբ՝ սա նպաստում է կործանարար բևեռայնացմանն ու ատելության խոսքի տարածմանը, քանի դեռ Հայաստանը վերականգնվում է Լեռնային Ղարաբաղի պատերազմից ու պատրաստվում է պատմական խորհրդարանական ընտրություններին: Մարդու իրավունքների պաշտպանը կրկին կոչ է անում բոլոր կուսակցություններին զերծ մնալ բռնության ու ատելության հռետորաբանությունից։ «Ընտրություններն ինքնին ժողովրդավարական գործընթացի բաղկացուցիչ մաս են և պետք է ուղղված լինեն երկրում համերաշխության վերականգնման ու իրավունքի գերակայության հաստատմանը»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |