Հայաստանի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Երեկ` մարտի 13-ին, կայացավ Արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում Խորհուրդը, քննարկելով Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Էդվարդ Մուրադյանի լիազորություններն իր դիմումի համաձայն դադարեցնելու վերաբերյալ հարցը, որոշեց առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` դադարեցնել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Էդվարդ Մուրադյանի լիազորություններն իր դիմումի համաձայն:Այդ մասին հաղորդում է Հայաստանի Վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար Ալինա Ենգոյանը:



Հայաստանի դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, դատավորը պաշտոնավարումը դադարում է, եթե նա դիմում է այդ մասին (հրաժարական է տալիս): Հայաստանի նախագահի հրամանագրով Էդվարդ Մուրադյանը Վերաքննիչ դատարանի նախագահ էր նշանակվել 2007թ. նոյեմբերին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---