Տեր-Պետրոսյանը՝ կոալիցիայի մասին․ Կփորձենք սխալ որոշում չկայացնել10 հունիսի 2021 - 16:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի բացառել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան անցնելու դեպքում, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Հարցին, թե ում հետ դաշինք կկազմեն՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, թե Փաշինյանի հետ՝ նա պատասխանել է․ «Գիր-ղուշ կգցենք, կորոշենք։ Կստեղծվի նոր իրավիճակ, կարծում եմ լուրջ կվերաբերվենք իրավիճակին, կփորձենք սխալ որոշում չկայացնել»։ Տեր-Պետրոսյանը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների հետ միավորվելու առաջարկին վերադառնալը իրատեսական չի համարում, բայց դեմ չէ խոհրդարանում կոալիցիա ձևավորելուն»: «Ուրիշ բան, եթե խորհրդարանում այնպիսի վիճակ ստեղծվի՝ մենք էլ անցնենք, Նիկոլն էլ, Ռոբերտն էլ, ուրիշները և որևէ մեկը մեծամասնություն չունենա, ստիպված պետք է գնան կոալիցիաներ ձևավորելու։ Կնայենք, կտեսնենք, միշտ կողմ եմ համերաշխության և կոալիցիաների։ Հայաստանի համար նոր պրոբլեմներ ստեղծելու մի երևույթ է կոալիցիա կոչեցյալը, որը կարող է վեց ամիսը մեկ փոխվել։ Մենք կընկնենք այն երկրների շարքը, որոնք տարին մեկ, երկու կառավարություն են փոխում։ Վատ տարբերակ է, բայց եթե ուրիշ ելք չկա, իհարկե պետք է փորձենք»,- ասել է Տեր- Պետրոսյանը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ Չիլինգարովն արժանացել է նաև ՀՀ պետական պարգևների Փաշինյանը Զիբերթի հետ խոսել է ԵՄ հետ տնտեսական, տեխնոլոգիական կապերի զարգացման անհրաժեշտության մասին Զիբերթն ասել է, որ ԵՄ-ն շարունակելու է ակտիվորեն նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցնի Երևանում Այդ մասին հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը IDBank-ն ու Դալման աջակցում են Կովկասյան եղջերուներին վերաբնակեցնելու ծրագրին Բնապահպանությունն IDBank-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից է |