«Դոլմամայի» շենքը հանվել է հանրային գերակա շահ համարվող շենքերի ցանկից10 հունիսի 2021 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Աբովյան-Պուշկին խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ ընկած հատվածը, այդ թվում՝ «Դոլմամա» ռեստորանիի շենքը հանվել է հանրային գերակա շահ համարվող շենքերի ցուցակից։ Գործադիրը նման որոշում է կայացրել՝ փոփոխության ենթարկելով «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշման նախագիծը։ Խոսքը Պուշկինի 4, Պուշկինի 8, Պուշկինի 10-1-ը և 6ա հասցեների մասին է։ Որոշումը կայացվել է սեփականության իրավունքի պաշտպանություն ապահովելու, պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքերի նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով։ Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշել է, որ մի քանի շենքեր ճանաչվել են մշակութային արժեք ներկայացնող։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ սեփականատերերի համար հնարավորություն կստեղծվի այդ մշակութային արժեք հանդիսացող շենքերի պահպանությանն ուղղված անհրաժեշտ գործողություններ իրականացնել: Ավելի վաղ նախատեսվում էր Աբովյան, Պուշկին և Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում, որի մեջ մտնում է նաև «Դոլմամա» ռեստորանը, իրականացնել շենքերի ապամոնտաժման աշխատանքներ։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |