Արզաքանցյանի գրանցումը ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել![]() 10 հունիսի 2021 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի գրանցումը։ Նա չի մասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Նրա ներկայացրած փաստաթղթերում անճշտություններ են հայտնաբերվել, որոնց վերաբերյալ Արզաքանցյանի ներկայացուցիչները չեն կարողացել պարզաբանումներ ներկայացնել։ Մասնավորապես, խոսքը վերջին 4 տարում Հայաստանում բնակվելու մասին է։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |