Անկարան գոհ է Եվրահանձնաժողովի կողմից ընդունված Թուրքիայի վերաբերյալ զեկույցից14 մարտի 2009 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Նախորդ տարիների համեմատ Թուրքիայի վերաբերյալ Եվրահանձնաժողովի 2009թ. զեկույցն առավել կառուցողական եւ հավասարակշռված է: Այդ մասին հայտնել է Թուրքիայի պետնախարար, ԵՄ հետ բանակցություններում երկրի ներկայացուցիչ Էգեմեն Բագիսը: Նրա խոսքով, զեկույցում «չեն հիշատակվել 1915թ. իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի մեղադրանքները»: Բագիսը նաեւ ընդգծել է, որ ԵՀ զեկույցում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) հստակ անվանվել է ահաբեկչական կազմակերպություն, հաղորդում է Anatolian News Agency-ն:«ԱՄՆ նախագահի այցը Թուրքիա խոսում է այն մասին, որ Թուրքիայի դերը ժամանակակից աշխարհում շատ կարեւոր է: Թուրքիան ոչ միայն ՄԱԿ Անվտանգության Խորհրդի անդամն է հանդիսանում, այլեւ շարունակում է ԵՄ հետ բանակցությունները եւ հրավիրում է Իսլամական Համաժողովի Կազմակերպության Քարտուղարության նիստերը (ԻՀԿ): Այն փաստը, որ Թուրքիան դարձել է մի երկիր, որի կարծիքը հաշվի են առնում, պետք է մեր հպարտության առարկան լինի»,- ընդգծել է Թուրքիայի պետնախարարը: Եվրահանձնաժողովը 528 ձայներով «կողմ» եւ 52 ձայներով «դեմ» հավանություն է տվել Թուրքիայի վերաբերյալ զեկույցին, որը պատրաստել էր Ռիեյ Օօմեն-Ռյույթենը: Զեկույցը Թուրքիային կոչ է անում արագացնել բարեփոխումները, եւ դրանում հիշատակություն չկա այն մասին, որ Թուրքիան պետք է ճանաչի Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |