G7-ի երկրները 1 մլրդ դեղաչափ պատվաստանյութ կհատկացնեն ամենաաղքատ երկրներին11 հունիսի 2021 - 10:33 AMT PanARMENIAN.Net - G7-ի երկրները մտադիր են կորոնավիրուսի դեմ 1 մլրդ դեղաչափ պատվաստանյութ հատկացնել ամենաաղքատ երկրներին։ Ակնկալվում է, որ այդ երկրների ղեկավարներն այդ մասին կհայտարարեն գագաթնաժողովում։ Այդ մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Մեծ Բրիտանիան այդ նպատակի համար կտրամադրի 100 մլն դեղաչափ, որից առնվազն 5 մլն դեղաչափը նախատեսվում է նվիրաբերել մինչև սեպտեմբերի ավարտը, մյուս 95 մլն դեղաչափը՝ 2022թ․ ընթացքում, գրում է ՌԲԿ-ն։ Ըստ Ջոնսոնի, պատվաստանյութերի 80 տոկոսը կբաշխվի ԱՀԿ COVAX հարթակի միջոցով, որն էլ ստեղծվել է հենց աղքատ երկրներին պատվաստանյութով ապահովելու նպատակով։ Ըստ Ջոնսոնի, այդ հարթակի շնորհիվ աշխարհի 129 երկիր 81 մլն դեղաչափ պատվաստանյութ է առաքվել, 96 տոկոսը՝ դա բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութն է, որը մշակվել է Օքսֆորդի համալսարանի մասնակցությամբ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այդ նպատակի համար ԱՄՆ-ն Pfizer պատվաստանյութի 500 մլն դեղաչափ կնվիրաբերի այդ նպատակի համար։ G7-ի գագաթնաժողովը մեկնարկում է հունիսի 11-ին բրիտանական Կարբիս-Բեյ քաղաքում։ Այն կավարտի աշխատանքը հունիսի 13-ին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |