Չնայած ԿԸՀ-ի որոշմանը՝ Արզաքանցյանը շարունակում է քարոզարշավը![]() 11 հունիսի 2021 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Դեմոկրատական կուսակցության ընտրացուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանը շարունակում է հանդիպումներն ընտրողների հետ, թեև ԿԸՀ-ն չի գրանցել նրա թեկնածությունը։ Այդ մասին ասվում է «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։ Կուսակցության ներկայացուցիչներն Արարատի մարզում հանդիպել են Արտաշատի, Արարատի, Վեդիի և Մասիսի ընտրողների հետ։ «Քարոզարշավի ամբողջ ընթացքում համակիրներն ուղղել են իրենց հուզող հարցերը կուսակցության ներկայացուցիչներին` վերջիններս էլ խոստացել են ոչ միայն խոսքով, այլև գործով ապացուցել, որ մեր երկրում ամեն լավ բան դեռ առջևում է»,-ասվում է գրառման մեջ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահի գրանցումը։ Նա չի մասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Նրա ներկայացրած փաստաթղթերում անճշտություններ են հայտնաբերվել։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |