ՀՀ նախագահն այցելել է ՌԴ դեսպանատուն, հանդիպել դեսպանին

ՀՀ նախագահն այցելել է ՌԴ դեսպանատուն, հանդիպել դեսպանին

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ՌԴ պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա նախօրեին այցելել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանություն:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանության աշխատակիցներին և հանձինս նրանց՝ Ռուսաստանի ամբողջ ժողովրդին պետական տոնի առթիվ, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

Նախագահ Սարգսյանն ու դեսպան Կոպիրկինը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---