Քոչարյան․ 2008-ից հետո իշխանության հետ որևէ կերպ չեմ առնչվել11 հունիսի 2021 - 15:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը Եղվարդում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ 2008-ից հետո իշխանությունների հետ որևէ առնչություն չի ունեցել, նունիսկ շփում չի ունեցել։ «Երբևիցե լսե՞լ եք իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի կամ էլ բարեկամների կողմից լկտի պահվածքի ինչ–որ դեպքի մասին»,- ասել է Քոչարյանը։ Դիտարկմանը, թե ասում են՝ նախկինները որ գան, սկսելու են թիկնազորով շրջել, ժողովրդին անտեսել, Քոչարյանն ասել է, որ իրենք բացառում են նման դրսևորումները։ «Սա մարդկանց շատ հուզող հարց է։ Եթե այդ ամենը չլիներ, հավանաբար, 2018-ի իրադարձությունները չէին լինի։ Բայց 2008թ․ հետո ես շփումներ չեմ ունեցել իշխանության հետ, քանի որ շատ բաների հետ համաձայն չէի։ Բացառվում է` նման կարգի դրսևորումներ թույլ տանք»,- ասել է նա։ Քոչարյանը նաև ուշադրությունը հրավիրել է այսօրվա նմանատիպ դրսևորումների վրա՝ ասելով, որ նախկիններին «բոբո» են սարքում և ամբողջ նախկին ժամանակահատվածը փորձում իր հետ կապել։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |