Հայաստանի ԱԳՆ դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ չի փոխվել14 մարտի 2009 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, մարտի 11-ին Փարիզում` Միջազգային դիվանագիտական ակադեմիայում, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը Երեւանում հնարավորություն տվեց սկսելու բանակցությունները: «Բանակցություններն արձագանքում են երկու երկրների ժողովուրդների շահերին եւ ուղղված են ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այլեւ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովմանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը: Եթե Հայաստանն ու Թուրքիան դրսեւորեն քաղաքական կամք եւ հարաբերությունները կարգավորելու անկեղծ ձգտում, ապա դրան ոչ մի հանգամանք չի կարող խանգարել»,- ընդգծել է Նալբանդյանը Փարիզում:«Երեւանն ու Անկարան համաձայնության են եկել կարգավորելու հարաբերությունները, եւ ապրիլին սպասվում է այդ բանակցությունների ամփոփումը, որի արդյունքը կարող է դառնալ հայ-թուրքական սահմանի բացումը»,- գրում է Sabah թուրքական թերթը` ընդգծելով, որ թուրքական իշխանությունները Երեւանին պայման են դրել, որ հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր կլինի ապրիլի 24-ից հետո: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման կարգի մասին․ Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր «Նայեք, այս շենքն ինքն արդեն կալանավայրի է վերածել, ոստիկանական շերտերը տեսեք»,–ասել է նա ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը Միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանն էր Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիան ևս մեկ անգամ հավատարմագրվել է Նմանատիպ նախորդ հավատարմագիրը Երևանի կոնյակի գործարանը ստացել էր դեռևս 2013 թվականին Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի ԺՊ-ն պատրաստկամություն են հայտնել շարունակելու ընթացիկ ծրագրերը Նրանք անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին |