Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի անձնական գրառումները դարձել են հանրության սեփականությունը14 մարտի 2009 - 20:16 AMT PanARMENIAN.Net - 2008թ. վերջին հրապարակվեց երիտթուրքերի կառավարության ներքին գործերի նախարար Մեհմետ Թալեաթ Փաշայի «Սեւ գիրքը»` նրա գրառումների տետրը, որն իր անունը ստացել է կազմի սեւ գույնի պատճառով: Դա Հայոց ցեղասպանության մասին ամենակարեւոր փաստաթղթերից մեկն է, որում ներկայացված են հայերի զանգվածային ոչնչացման մանրամասները, որոնք գաղտնի են մնացել թուրքական արխիվներում եւ այդ իսկ պատճառով անհասանելի են: Ներքին գործերի նախարարի գրառումների համաձայն, Օսմանյան կայսրությունում հայերը սրի են քաշվել 29 վիլայեթներում:Թալեաթ փաշան Թուրքիայում բարձրաստիճան պաշտոնյա էր եւ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը, եւ կարելի է ենթադրել, որ նրա գրություններում ներկայացված տվյալներն ու արտահայտություններն այն ժամանակ արտացոլում էին Օսմանյան կայսրության կառավարության պաշտոնական դիրքորոշումը, հաղորդում է Armenian Reporter-ը: Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը կազմակերպվել էր երիտթուրքերի կառավարության կողմից: Հայ բնակչության ոչնչացման գործում գլխավոր դերը խաղում էին ներքին գործերի նախարար Թալեաթը, ռազմական նախարար Էնվերը եւ Ջեմալ փաշան: Զանազան գնահատականներով 1915-1923թթ. սպանվել է ավելի քան մեկուկես միլիոն հայ, կես միլիոնը ցրվել են աշխարհով մեկ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան Ծրագիրը կշարունակվի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը Կառավարությունը` Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին․ Կեղծիք է Մայիսի 30–ին լրատվամիջոցներում նման տեղեկություն է տարածվել ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սլովենիա ԱԺ նախագահը գործուղման մասին կարգադրություն է ստորագրել Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման կարգի մասին․ Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր «Նայեք, այս շենքն ինքն արդեն կալանավայրի է վերածել, ոստիկանական շերտերը տեսեք»,–ասել է նա |