Փաշինյան․ Հոգևոր էլիտայի ներկայացուցիչներն ամեն ինչ արել են հեղափոխության ձախողման համար12 հունիսի 2021 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը նախընտրական հանդիպումներ է ունենում Սևանում, կրկին անդրադարձել է հոգևորականներին՝ նշելով, թե չի պատասխանելու նրանց «քստմնելի հայտարարությանը» և ընթերցել է 55-րդ սաղմոսը։ Փաշինյանն ասել է, որ հոգևոր էլիտայի ներկայացուցիչներն ամեն ինչ արել են, Հայաստանի իշխանությանը սեփական կամքը պարտադրելու և հեղափոխության ձախողման համար։ «Մեզ այսօր ասում են, թե փորձում ենք վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները։ Այդ արժեքները վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները։ Այսօր Հայ առաքելակյան եկեղեցում կան բազմաթիվ ազնիվ հոգևորականներ․․․ Ով է ավելի շատ վարկաբեկում՝ կոռուպցիայի մեջ ներգրավված հոգևորականնե՞րը, թե այն մարդիկ, որոնք քննադատությամբ ուզում են, որ մեր եկեղեցին լինի մեր հոգիների, մտքերի, առաջնորդը»,-ասել է Փաշինյանը։ Ավելի վաղ Փաշինյանը Տավուշի մարզում նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարել էր, որ պետք է ծնկի բերել էլիտաներին, այդ թվում հոգևորական։ Փաշինյանը հայտարարել էր, որ էլիտաները՝ հոգևորից մինչև քաղաքական, պետք է խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ։ «Դուք տեր չեք, դուք այլևս ծառա եք, դուք այլևս Հայաստանում չեք լինելու տեր»,–ասել էր Փաշինյանը։ Դրան հաջորդել է Մայր Աթռի հայտարարությունը, որտեղ ասվում է․ «Այսու կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում հատկապես իշխող կուսակցությանը, զերծ մնալու անպատշաճ խոսվածքից ու պահվածքից։ Բազմադարյա հարուստ մշակույթ և բարձր արժեքներ կերտած մեր ժողովրդին անհարիր են այդպիսի դրսևորումները, որոնք նսեմացնում են մեր ազգային նկարագիրն ու վարկը։ Մի՛ եղեք չարի սերմնացաններ և անընդունելի վարքագծով գայթակղություն մի՛ դարձեք քրիստոնյա մեր ժողովրդի համար»։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը |