Քոչարյան․ Փողն ամենազգույշ «կենդանին» է՝ անկանխատեսելիությունից փախչում է12 հունիսի 2021 - 15:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Ստեփանավանում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող թռիչքաձև աճ ունենալ առանց մեծածավալ ներդրումների։ «Իսկ ո՞վ է ներդրումներ անում այնտեղ, որտեղ բոլորն իրար ատում են: Փողն ամենազգույշ «կենդանին» է: Որտեղ լարվածություն կա, որտեղ կանխատեսելիություն չկա, այդտեղից փախնում է: Այս երկրում օրական մի բան փոխվում է՝ մի բան են ասում, օրվա կեսին մեկ այլ բան են ասում, երեկոյան՝ մի ուրիշ բան»,- ասել է նա՝ հավելելով, որ գալիս են այդ վիճակը փոխելու։ Քոչարյանն ասել է, թե հիմա բոլորն ասֆալտից են խոսում: «Փաստորեն այստեղ 2003-ի ասֆալտն է։ Երբ գալիս էինք, տպավորություն էր, որ 15 տարում բան չի փոխվել։ Այն ժամանակ ամբողջ երկիրը ասֆալտով փակել էինք»,- ասել է նա։ Խոսելով անվտանգությունից՝ Քոչարյանն ասել է, որ բանակ չունեցող երկիրը չի կարող հարևաններից մշտական վախի մեջ չապրել, իսկ այս իշխանությունն այս վիճակում բանակի ծախսերը կրճատում է։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |