Կարեն Կարապետյան. Քոչարյանը կարող է երկիրը հանել ստեղծված վիճակից![]() 14 հունիսի 2021 - 12:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել` աջակցություն հայտնելով ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը և նշելով, որ վերջինս կարող է երկիրը հանել ստեղծված իրավիճակից։ Կարապետյանը նշել է, որ ընտրությունները չափազանց կարևոր են Հայաստանի ապագայի համար, քանի որ պատերազմի հետևանքով մեր երկիրը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ, որի ընթացքը կասեցնելը հրատապ է, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Պետք է փաստել, որ բանակի մարտունակությունն էապես նվազել է, խարխլված է Հայաստանի ու Արցախի անվտանգության ողջ համակարգը, ավելացել են լրջագույն սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են բոլոր հնարավոր ռեսուրսների մոբիլիզացիա։ Ավելին, առկա է պետության դերի աղավաղում, քաղաքական դիսկուրսը իջեցված է կենցաղային մակարդակի, պետական համակարգը գործում է իմպուլսիվ և ոչ համակարգային։ Ունենք նաև սփյուռքի հետ հարաբերությունների, արժեքային համակարգի և ազգային գաղափարախոսության ճգնաժամ և բազմաթիվ այլ խնդիրներ: Պետք է` արագորեն վերականգնել մեր անվտանգության համակարգը, մեր երկրում ու տներում հաստատել հանդուրժողականություն և հանգստություն, արտաքին քաղաքական հարաբերություններում ունենալ կանխատեսելի և վստահելի գործընկերոջ համբավ, իրականացնել արդյունավետ հակաճգնաժամային քայլեր` բարեկեցիկ կյանքի նախադրյալներ ստեղծելու համար, վերագործարկել պետական արդյունավետ կառավարման համակարգը, վերանայել սփյուռքի հետ հարաբերությունները` լոկ օգնողից այն վերածելով լիարժեք գործընկերոջ ու հայկական շահի լոբբիստական կենտրոնի»,-ասվում է հայտարարության մեջ: Կարապետյանը կարծում է, որ մեր այսօրվա իրականությունն ականապատված դաշտ է, որով երկիրը պետք է անցնի, իսկ շրջանցելու հնարավորություն գոյություն չունի։ Նրա խոսքով` անհրաժեշտ է այդ ճանապարհը անցնել հնարավորինս արդյունավետ ու նվազագույն կորուստներով: «Անհրաժեշտ է գիտակցել յուրաքանչյուր սխալի գինը և արկածախնդրության գնալու անթույլատրելիությունը։ Դա կարող է ապահովել Ռոբերտ Քոչարյանը։ Պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում, ինչպես նաև մրցակցային ու բազմամշակույթ գործարար միջավայրում կուտակած փորձի և ղեկավարին անհրաժեշտ անհատական ու կառավարչական հատկանիշների համադրությունը նրան թույլ են տալիս պրոֆեսիոնալ թիմ ձևավորելով երկիրը հանել ճգնաժամից և տանել դեպի բարեկեցիկ ապագա։ Նա կստեղծի միջավայր, որտեղ առավելագույնս կիրացվի մեր հասարակությունում առկա պոտենցիալը և կունենանք ազգային, ժամանակակից, ռացիոնալ և արդյունավետ պետություն»,-ասվում է հայտարարության մեջ։ Նախկին վարչապետն առաջարկում է անպայման գնալ քվեարկության, մեկ անգամ ևս սթափ մտածել` ինչ իրավիճակում ենք գտնվում, ինչպիսի մարտահրավերներ ունենք և որն է այն թիմը, որը կարող է դիմակայել դրանց` երկիրը տանելով զարգացման։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |