ԿԽՄԿ նախագահ. Հայ գերիների շուտափույթ վերադարձի հարցն ուշադրության ներքո է14 հունիսի 2021 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը պատասխանել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին: Նա հավաստիացրել է, որ Հայաստանի նախագահի կողմից բարձրացրած հարցերն իր և իր ղեկավարած կազմակերպության լիարժեք ուշադրության ներքո են: Նշելով, որ 1992 թվականից ի վեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակական գործուն ներկայություն է ունեցել տարածաշրջանում, Մաուրերը մասնավորապես ասել է, որ 2020-ի սեպտեմբերին՝ սկսված ռազմական գործողությունների առաջին իսկ օրերից, կազմակերպությունը հանդես է եկել մարդասիրական օգնությամբ և պատրաստակամությունը հայտնել հետագա գործունեությունը ծավալել՝ միջազգային հանրության կողմից ԿԽՄԿ-ին տրամադրած մարդասիրական մանդատի շրջանակում: Հունիսի 13-ին 15 հայ գերի է վերադարձել։ Նրանց թվում են նաև մայիսի 27-ին Գեղարքունիքում գերեվածված 6 զինծառայողներից 5-ը։ Շիրակցիներ վերադարձած գերիների թվում չկան:Հայաստանը 15 գերու վերադարձի դիմաց Ադրբեջանին է հանձնել Ակնայի շրջանի ականապատ դաշտերի քարտեզը, որտեղ մոտ 100,000 ական կա տեղադրված։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ականազերծման համար 10-15 տարի կպահանջվի։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |