Մայր աթոռ. Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել եկեղեցու հասցեին

Մայր աթոռ. Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել եկեղեցու հասցեին

PanARMENIAN.Net - Մայր աթոռի տեղեկատվական համակարգը, անդրադառնալով նախընտրական քարոզչությանը, հայտարարել է, որ դրա շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց եկեղեցու հասցեին։

«Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է։ Այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի պաշտոնակատարի կողմից Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ դրսևորված վարքագիծը։

Հայոց եկեղեցին, հակառակ ամեն տեսակ խոչընդոտի և իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական և ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ խոսել էր կոռուպցիայի մեջ ներգրավված հոգևորականների մասին: «Վերջին տարիներին հոգևոր էլիտայի ներկայացուցիչները, խոսքը ղեկավար կազմի մասին է, ամեն ինչ արել են Հայաստանի կառավարությանը սեփական կամքը պարտադրելու, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ձախողմանը հասնելու համար»,-ասել է նա:

Ավելի վաղ Տավուշի մարզում նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարել էր, որ պետք է ծնկի բերել էլիտաներին, այդ թվում հոգևորական։

Մայր աթոռ սուրբ Էջմիածինը կոչ էր արել քաղաքական բոլոր ուժերին, հատկապես՝ իշխող կուսակցությանը, զերծ մնալ անպատշաճ խոսվածքից ու պահվածքից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---