Ռուս խաղաղապահներն Արցախում վարժանք են անցկացրել

Ռուս խաղաղապահներն Արցախում վարժանք են անցկացրել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները մարտական պատրաստականության պարապմունք են անցկացրել։ Նրանք պլանային վարժանք են կատարել, որի առաջադրանքն էր ապահովել խաղաղապահ դիրքի անվտանգությունը, կանխել սադրիչ գործողություններն ու հետ մղել դիտակետի վրա հարձակումը՝ ներգրավելով հերթապահ ստորաբաժանումներ և հրշեջ հաշվարկ։

Ազդանշան ստանալուն պես՝ խաղաղապահները սեղմ ժամկետում պաշտպանական դիրք են զբաղեցրել նախապես պատրաստված դիրքերում։ Դիրքի մարտունակության բարձրացման նպատակով գործարկվել են նաև ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչ մեքենաների հերթապահ ստորաբաժանումները, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ վարժանքի սցենարի՝ ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչ մեքենաներից մեկը շարքից դուր է եկել և բռնկվել։ Հրշեջ հաշվարկն օպերատիվ կերպով մոտեցել է բռնկման վայրին հրդեհը լիկվիդացնելու համար։

Ռազմական բժիշկներն իրենց հերթին մշակել են առաջին օգնության ցուցաբերման գործողություններն ու պայմանական վիրավոր խաղաղապահի տարհանումը։

Վերջին շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սադրիչ գործողություններ ռուս զինծառայողների հանդեպ չեն եղել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---