ՀՀ-ին առաջարկվել է ավիացիոն մասերի արտադրություն կազմակերպել

ՀՀ-ին առաջարկվել է ավիացիոն մասերի արտադրություն կազմակերպել

PanARMENIAN.Net - ԵԱՏՄ գործակցության շրջանակում առաջարկվում է Հայաստանի տարածքում կազմակերպել ավիացիոն մասերի արտադրատեսակների արտադրություն: Այդ մասին ասվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հայտարարության մեջ:

«Այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այս առաջարկով, կարող են դիմել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե հետևյալ հեռախոսահամարով՝ 060 434 220, Թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանին, մինչև սույն թվականի հունիսի 17-ը»,- ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---