Քոչարյան․Հայկական կողմը հնարավորություն ուներ չպարտվելու Ղարաբաղի պատերազմում15 հունիսի 2021 - 15:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ հայկական կողմը բացարձակ հնարավորություն ուներ չպարտվելու Ղարաբաղում, պատերազմը կարելի էր կանգնեցնել։ Այդ մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին, Sputnik Արմենիային և RT-ին տված հարցազրույցում: «Այդպիսի հնարավորություններ մենք ունեինք։ Սա պարզապես պատերազմի անտաղանդ կառավարում էր: Իսկ պատերազմը դադարեցնելու առումով՝ եղել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը: Եթե չեմ սխալվում, հոկտեմբերի 19-ին», - ասել է Քոչարյանը։ Ըստ նրա, հայկական կողմը, միանգամայն անհասկանալի պատճառներով, մերժել է այդ առաջարկը՝ պատճառաբանելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին սխալ կհասկանան և դավաճան կանվանեն։ «Մենք ավելին կորցրեցինք, քան եթե այն ժամանակ համաձայնվեինք՝ նրան միևնույն է դավաճան են անվանում են և շատ ավելի մեծ ոգևորությամբ», - ասել է Քոչարյանը: Որպես ռազմական գործողություններում անհաջողության պատճառ Քոչարյանը նշել է «բուն Հայաստանում անտաղանդ կառավարումը, զորքերի անտաղանդ կառավարումը»: «Բացարձակ թերընկալում, թե ինչ է պատերազմը, ինչ է զորահավաքը, ինչ է մոբիլիզացիոն ռեսուրսի ձևավորումը, ինչ է բանակի համալրումը: Ցանկացած բանակ լայնամասշտաբ պատերազմի դեպքում միայն իր մարդկային ռեսուրսներով և ներուժով կարող է դիմակայել 1-1․5 շաբաթ: Այնուհետև պետությունն իր ամբողջ հզորությամբ գործի է անցնում, իրականացվում է մարդկանց մոբիլիզացիա, պահուստների պատրաստում, համալրում։ Այստեղ ձախողումը լիակատար էր», - ասել է Քոչարյանը: Ըստ նրա, իրար հաջորդեցին անհասկանալի որոշումները, «այնքան անհասկանալի, որ դա մեծ կասկածներ էր առաջացնում, թե արդյոք այստեղ չկան պայմանավորվածություններ կամ դավաճանություն, մի բան, որն արդեն դավադրության տեսությունների դաշտից է»: «Եվ այդ կասկածները մինչ օրս կան: Դրանք պարզապես պետք է ցրվեն ընտրություններից հետո մանրակրկիտ հետաքննությամբ: Բոլորովին անհասկանալի է, թե ինչպես է հանձնվել Շուշին, նույն Շուշիի պաշտպանության հետ կապված որոշ որոշումներ անհասկանալի են, պարզ չէ, թե ինչպես է հանձնվել Հադրութը, ինչպես ադրբեջանական զորքերը, գործնականում ոչ մի դիմադրության չհանդիպելով, Հադրութից պիկապներով հայտնվել են Շուշիի մատույցներում: Բոլորովին անհասկանալի մի պատմություն՝ այս հարցերի պատասխանները պետք է տրվեն», - ասել է նախկին նախագահը: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |