Քոչարյանը հաղթելու դեպքում կառաջարկի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին վերադառնալ ՀՀ

Քոչարյանը հաղթելու դեպքում կառաջարկի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին վերադառնալ ՀՀ

PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններում հաղթելու դեպքում կառաջարկի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին վերադառնալ Հայաստան։ Այդ մասին Քոչարյանը հայտարարել է ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով Sputnik Արմենիա գործակալության հարցին։

Կարապետյանի վերադառնալու հավանականության ու կարգավիճակի մասին հարցին ի պատասխան Քոչարյանը պատասխանել է, որ պարբերաբար շփվում է նախկին վարչապետի հետ։

«Ես ափսոսում եմ, որ նա հեռացավ։ Կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, ուղղակի ճիշտ չէր։ Համենայնդեպս, իմ կողմից առաջարկություն կլինի»,-ասել է Քոչարյանը Sputnik Արմենիային, ՌԻԱ Նովոստիին և RT-ին-ին տված հարցազրույցի ժամանակ։

Ճշգրտող հարցին ի պատասխան՝ եղե՞լ է այդ թեմայով քննարկում, նախկին նախագահն առաջարկել է հարցը «փակագծերից դուրս թողնել»։

Հունիսի 15-ին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը։ Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք ծրագրեր և նախագծեր։

Հունիսի 14-ին Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ իր աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին առաջիկա ընտրություններում։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---