Պուտինն ու Բայդենը կքննարկեն ԼՂ հարցը![]() 15 հունիսի 2021 - 16:36 AMT PanARMENIAN.Net - ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ըստ նրա, ի թիվս այլ հարցերի՝ Մերձավոր Արևելք, Սիրիա, Լիբիա, նախագահները կքննարկեն նաև տարածաշրջանային հարցեր՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հարցը։ ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպման օրակարգում է նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի, Կորեական թերակղզում կարգավորման, Աֆղանստանում, Ուկրաինայում, Բելառուսում իրավիճակին առնչվող հարցերը։ Երկու նախագահների հանդիպումը կայանալու է հունիսի 16-ին։ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը երկու հեռախոսազրույց են ունեցել՝ հունվարի 26-ին և ապրիլի 13-ին։ Մինչ այդ, 2011-ին նրանք ունեցել են անձնական հանդիպում, երբ Բայդենն ԱՄՆ փոխնախագահ էր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |