Քոչարյան․ Ռուս խաղաղապահների մանդատը պետք է անժամկետ լինի![]() 15 հունիսի 2021 - 16:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ռուս խաղաղապահների մանդատը Ղարաբաղում պետք է անժամկետ լինի։ «Մանդատը սահմանափակված է ժամկետով։ Ինչ է լինելու հետո, ոչ ոք չգիտի։ Եվ դա է ամենամեծ խնդիրը՝ խաղաղապահների ապագա մանդատի անորոշությունը։ Եվ, ընդհանրապես, նրանց ներկայությունը տարածաշրջանում։ 5 տարի է։ Ես կարծում եմ, որ լավ կլիներ, եթե այդ մանդատն անժամկետ լիներ, առանց ժամկետներ սահմանելու։ Քանի որ դա իրապես խնդիրներ է ստեղծելու 4․5 տարի անց։ Ադրբեջանն իրավունք ունի տեղեկացնելու ՌԴ-ին, որ դեմ է խաղաղապահների մանդատի երկարացմանը։ Եվ ՌԴ-ն, ըստ այդ հայտարարության, ստիպված է լինելու հեռանալ այնտեղից»,-ասել է նա ՌԻԱ Նովոստիին, Sputnik Արմենիային և RT-ին տված հարցազրույցում։ Ըստ նրա, արդյունքում, «պլանավորման հորիզոնը բոլորի մոտ Ղարաբաղում սահմանափակված է ժամկետով»։ «Այնպիսի անորոշություն է, որ մարդիկ չեն կարողանում պլանավորել իրենց ապագան։ Այդ թվում, ի դեպ, նաև կառավարությունը՝ և Հայաստանի, և բուն Լեռնային Ղարաբաղի։ Դա բազմաթիվ հարցեր է առաջացնում և մեծ անհանգստություն»,-ասել է Քոչարյանը։ Գնահատելով խաղաղապահների գործունեությունը՝ Քոչարյանն ասել է, որ այն փաստը, որ այսօրվա դրությամբ ինչ-որ մեծ բախումներ չեն եղել, վկայում է, որ կողմերը հարգանքով են ընդունում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը։ «Եվ բուն խաղաղապահ առաքելությունը, հավանաբար, այնպես է աշխատում, որ արժանանում է այդ հարգանքին իր գործունեությամբ»,-ասել է նա։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ «/i> Photo. Ria Novosti ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |