Արցախի ԱԺ․ Էրդողանի անհրավեր այցը Շուշի դիտարկում ենք որպես սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ![]() 15 հունիսի 2021 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հունիսի 15-ին Շուշի կատարած այցի, հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ, մասնավորապես՝ Շուշի, դիտարկում են որպես սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ։ Նշվում է, որ Էրդողանի սադրիչ գործողությունը տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ գործունեության ձախողման փորձ է, փխրուն կայունությանը հարվածելու դիվային ծրագիր: Նշվում է նաև, որ Թուրքիայի նախագահի նմանօրինակ քայլը նոր մարտահրավեր է ոչ միայն ՀՀ-ին և ԱՀ-ին, այլև Ռուսաստանին և Իրանին: «1915թ. արևմտահայությանը ցեղասպանության ենթարկելուց և հայ ժողովրդի պատմական բնօրրանը բռնազավթելուց հետո Թուրքիան վերջին հարյուր տարիների ընթացքում ձգտել է նույն նախճիրը կատարել նաև արևելահայության նկատմամբ: Հայ ժողովրդի կազմակերպված պայքարի շնորհիվ՝ հայասպան այդ ծրագրերը մշտապես ձախողվել են: 2020թ. սեպտեմբերի 27-ին օգտվելով միջազգային և տարածաշրջանային բարենպաստ պայմաններից՝ Թուրքիան ու Ադրբեջանը, միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ ուխտադրժորեն հարձակվելով Արցախի Հանրապետության վրա, պատերազմական գործողությունների ընթացքում կրկին փորձել են ցեղասպանության ենթարկել հայությանը: Իր պատմական հայրենիքից հայ ազգաբնակչության բռնի տեղահանության պատճառով հազարավոր մարդիկ հայրենազրկվել են, ոչնչացվել և պղծվել են ազգային-քրիստոնեական հարյուրավոր կոթողներ: Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ, մասնավորապես՝ երբեմնի ծաղկուն մայրաքաղաք Շուշի, մենք դիտարկում ենք որպես սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ դա Բաքվում «ռազմավարի պուրակի» բացման շարունակությունն է, որը ենթադրում է հետպատերազմյան շրջանում հայ ժողովրդի նկատմամբ հոգեբանական և բարոյական նոր ճնշումների որդեգրում: «Մենք դիմում ենք միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, մասնավորապես՝ ՌԴ-ին՝ զսպելու Թուրքիայի ագրեսիվ նկրտումները, որոնք հղի է նոր վտանգներով:Համայն հայությունն այս դժվարին օրերին պետք է բռունցքվի և դիմակայի նոր մարտահրավերներին», - նշված է հայտարարության մեջ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով Ադրբեջանում է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է նրան Ֆիզուլիում և այնտեղից արդեն նրանք ժամանել են Շուշի։ Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մտադիր են երկու երկրի միջև համագործակցության մասին համապարփակ պայմանագիր ստորագրել։ Այցի շրջանակում Էրդողանը բանակցություններ կվարի Ալիևի հետ Շուշիում, որտեղ տեղի կունենան պաշտոնական հանդիպումներ և տարբեր միջոցառումներ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |