Էրդողանն ու Ալիևը Շուշիում դաշնակցային հարաբերությունների հռչակագիր են կնքել![]() 15 հունիսի 2021 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը Շուշիում հռչակագիր են ստորագրել դաշնակցային հարաբերությունների մասին։ Ըստ Ալիևի, այն ամենաբարձր մակարդակի է բարձրացնում երկու երկրի միջև հարաբերությունները։ «Այսօրվա դրությամբ մենք որակապես նոր կապեր ենք ստեղծել։ Եվ այս հռչակագրի բոլոր կետերը մեր ապագա գործակցության երաշխիքն են»,-ասել է նա, գրում է Interfax.az-ը։ Ալիևը հավելել է, որ Շուշիի հռչակագրով նախատեսվում է ամրապնդել գործակցությունը Թուրքիայի հետ ռազմարդյունաբերության և փոխադարձ ռազմական օգնության ոլորտում։ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում։ Էրդողանը պաշտոնական այցով Ադրբեջանում է։ Ալիևը դիմավորել է նրան Ֆիզուլիում և այնտեղից արդեն նրանք ժամանել են Շուշի։ Այցի շրջանակում Էրդողանը բանակցություններ կվարի Ալիևի հետ Շուշիում, որտեղ տեղի կունենան պաշտոնական հանդիպումներ և տարբեր միջոցառումներ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |