Էրդողանն ասել է` Բայդենի հետ «փառք Աստծո, չի քննարկել» Հայոց ցեղասպանության հարցը15 հունիսի 2021 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի հունիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո, որը տևել է մոտ 90 րոպե, Էրդողանն ասել է, որ Հայոց ցեղասպանության թեմային որևէ անդրադարձ չի եղել։ «Փառք Աստծո, ընդհանրապես օրակարգ չի եկել»,-ասել է նա։ Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» խմբակցության ներկայացուցիչ Օզգյուր Օզելը դատապարտել է Էրդողանին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մոռանալու և օրակարգ չբերելու համար, գրում է Ermenihaber-ը։ «Ինչպես միշտ Թայիփ Էրդողանը երկրի ներսում ուրիշ է, դրսում՝ ուրիշ։ Մի օր առաջ հայտարարում էր, թե «հաշիվ է պահանջելու» ապրիլի 24-ը ճանաչելու համար։ Մեկ օր անց գոհունակություն է հայտնում, որ հարցն ընդհանրապես օրակարգ չի եկել։ Այս դիվանագիտական անկարողությունն առանց մեկնաբանության ներկայացնում ենք ժողովրդի ուշադրությանը», - գրել էր պատգամավորը Twitter-ում։ Ավելի վաղ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բելգիա մեկնելիս, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային՝ Էրդողանն ասել էր․ «Սա մեզ համար շատ ցավոտ գործընթաց էր։ Մենք չենք կարող այս հարցն անտեսել ու օրակարգ չբերել, դա ճիշտ չի լինի, որովհետև Թուրքիան պատահական երկիր չէ»։ Photo. AFP Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |