Իրանի խորհրդարանի զեկույց․ Եթե ՀՀ-ով միջանցքը գործարկվի, Թուրքիան ջանալու է՝ հայ-իրանական սահմանն անօգուտ դարձնելու![]() 15 հունիսի 2021 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանի հետազոտական կենտրոնը «Հայաստանի ու Ադրբեջանի պատերազմն ու Իրանի իսլամական հանրապետության ազգային շահերը» թեմայով զեկույցում շեշտադրվել է, որ նոյեմբերի 10-ի համաձայնության 9-րդ կետի վերաբերյալ անորոշություն կա, քանի որ Հայաստանը խոսում է հաղորդակցման ուղիների բացման, իսկ Ադրբեջանը՝ միջանցքի ստեղծման մասին: Նշվել է, որ եթե այդ միջանցքը գործարկվի, ապա ապրանքների և էներգիայի տեղափոխման համար Թուրքիան այդ ճանապարհն է օգտագործելու և ջանալու է հայ-իրանական սահմանը գործնականում անօգուտ սահմանի վերածել և կտրել Կովկասին Իրանի հասանելիությունը: Ընդգծվել է, որ եթե թյուրքախոս երկրների միջև ցամաքային կապ ապահովվի, ապա Իրանը դուրս կմնա Կենտրոնական Ասիայի ապրանքների և էներգիայի փոխադրման ու տարանցման գործընթացներից, գրում է Region Monitor-ը։ Ընդգծվել է, որ միջանցքի ստեղծումը, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի ցանկությունն է, որը արտահայտվում է Ադրբեջանի իշխանությունների միջոցով: Նշվել է, որ նման միջանցքի ստեղծումը կնպաստի Թուրքիայի տարածաշրջանային նպատակի իրագործմանը՝ Մեծ Թուրանի ստեղծմանը: Ընդգծվել է, որ Բաքուն միջանցքի ստեղծման համար բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել և այդ համատեքստում Հայաստանի սահմանին իրականացվող գործողությունները կարևոր են: Եզրակացության մեջ նշվել է, որ Իրանը պետք է մեծացնի իր դերակատարումը հետևյալ միջոցներով՝ -Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների ամբողջացում, -Ադրբեջանի և մասնավորապես՝ «ազատագրված տարածքների» հետ հաղորդակցական ուղիների ավելացում, -Իրանի տարածքով Նախիջևանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության դյուրացում, -Հայաստանի և Իրանի միջև ցամաքային ճանապարհի վերանորոգում և ամբողջացում: Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |