Ադրբեջանական կողմից նշանառուի կրակոցների արդյունքում ղարաբաղցի զինծառայող է սպանվել

PanARMENIAN.Net - Արբեջանական կողմը մարտի 12-ի լույս 13-ի գիշերը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի հարավ-արեւելյան ուղղությամբ, որի արդյունքում նշանառուի կրակոցից սպանվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտական հերթապահության մեջ գտնվող մի զինծառայող: Ինչպես հաղորդում է ԼՂՀ Արտգործնախարարությունը, միջադեպը տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի կողմից անցկացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի դիտարկման հաջորդ օրը:



ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ մարդկային զոհի հանգեցրած միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի հաճախակիացած խախտումների համանախագահների եւ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի կողմից հրապարակային գնահատման բացակայության ֆոնի վրա, խախտումներ, որոնք տեղի են ունենում արդեն ԵԱՀԿ դիտարկումների ժամանակ:



«Նման կարգի գործողությունների քաղաքական գնահատման բացակայությունը, որը բազմիցս շեշտադրել է պաշտոնական Ստեփանակերտը, միայն ազատություն է տալիս ագրեսիվ կողմին, որն աննպատակահարմար է համարում նույնիսկ քննարկել որպես վստահության ամրապնդման միջոց առաջատար դիրքերից նշանառուների դուրսբերման մասին ԵԱՀԿ ՄԽ-ի երեք համանախագահող երկրի արտգործնախարարների` 2008 թվականի դեկտեմբերի 4-ին Հելսինկիյում կայացած ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում հրապարակված առաջարկությունը», - նշվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---