Էրդողանի կինը հորդորել է Ալիևին քարտեզներ ստանալ հայ գերիների դիմաց

Էրդողանի կինը հորդորել է Ալիևին քարտեզներ ստանալ հայ գերիների դիմաց

PanARMENIAN.Net - Համացանցում է հայտնվել մի հատված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրույցից Շուշի մեկնելու ճանապարհին, որին միջամտում է Էրդողանի կինը։ Նա հորդորում է Ալիևին ականապատ տարածքների քարտեզներ ստանալ հայ գերիների դիմաց։

Տեսանյութում Ալիևն Էրդողանին ասում է, որ եթե ականապատ տարածքների բոլոր քարտեզները ստանան, դա մեծ առավելություն կտա նրանց, քանի որ հակառակ դեպքում դրա համար մոտ 10 տարի կպահանջվի։ Խոսակցությանը միջամտում է Էրդողնի կինը՝ Էմինե Էրդողանը՝ հարցնելով, թե կան արդյոք էլի հայ գերիներ։ Դրական պատասխան ստանալով Ալիևից՝ նա ասում է, թե ուրեմն մաս-մաս տվեք։

Հայաստանը 15 գերու վերադարձի դիմաց Ադրբեջանին է հանձնել Ակնայի շրջանի ականապատ դաշտերի քարտեզը, որտեղ մոտ 100,000 ական կա տեղադրված։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ականազերծման համար 10-15 տարի կպահանջվի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---