ԱԺ-ում կրկին քվորում չի եղել

ԱԺ-ում կրկին քվորում չի եղել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի հերթական նիստը չի սկսվել քվորում չլինելու պատճառով։ Փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարել է, որ քվորում չկա, քանի որ 10 պատգամավոր է գրանցվել։

Ըստ ԱԺ կանոնոկարգի՝ պատգամավորների գրանցումը կշարունակվի մինչև 4 ժամ։

Հունիսի 15-ին ևս նիստը չի կայացել քվորում չապահովելու պատճառով: Ժամը 10:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: 4 ժամվա ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---