ՔՊ-ն $1000 է խոստացել ընտրակաշառքի մասին տեսանյութ տրամադրողներին16 հունիսի 2021 - 16:19 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար 1000 դոլար է խոստանում։ Այդ մասին Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպմանը հայատարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Ես հայտարարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրակաշառքի մասին տեսանյութի համար խոստանում է 1000 դոլարին համարժեք 500,000 դրամ»,- ասել է նա: Փաշինյանը տեղեկացրել է հավաքվածներին, որ ընտրակաշառքի առնչությամբ արդեն 5 անձ է կալանավորվել՝ հիշեցնելով, որ ընտրակաշառքի համար պատժաչափերը խստացվել են։ «Նրանք հիմա քրեակատարողական հիմնարկում են և 2 ամիս էլ կշարունակեն գտնվել այնտեղ, հետո դատարանը կորոշի։ 55 հոգի ունենք ընտրակաշառքի գործով անցնող և իրավապահներն առաջիկա օրերին մեզ առատ բերքահավաք են խոստանում»,- ասել է նա։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |