Քոչարյան․Եթե մարդ ինքն իրեն չի կարողանում կառավարել, ինչպես կարող է երկիր կառավարել

Քոչարյան․Եթե մարդ ինքն իրեն չի կարողանում կառավարել, ինչպես կարող է երկիր կառավարել

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, Արթիկում ընտրողների հետ հանդիպմանը խոսելով գործող իշխանության մասին, ասել է, եթե մարդ ինքն իրեն չի կարողանում կառավարել, ինչպես կարող է մի ամբողջ երկիր կառավարել:

Նա նշել է, որ 2018-ին իշխանության եկած մարդիկ արժեզրկել են ամբողջ պետական համակարգը, իսկ կադրային ռեսուրսը զրոյական մակարդակի վրա է: Անդրադառնալով տարաբեր ոլորտներում ղեկավարների հաճախակի փոփոխություններին՝ Քոչարյանն ասել է, որ այդպես հնարավոր չէ երկիր կառավել՝ մինչև մարդ ծանոթանում է իր պարտականություններին, ստանձնում է պարտավորությունները, նրան արդեն փոխում են՝ ոչ հասնցնում է մի բան անել, ոչ ինչ-որ խոստում կատարել։

«Անվտանգության լրջագույն սպառնալիքներ ունեցող երկրում 3 տարում ԱԱԾ 5 ղեկավար է փոխվել, չհայտատարված պատերազմի մեջ գտնվող երկրում 4 նշանակում է եղել Գլխավոր շտաբում։ ԱԳՆ գոյություն չունի՝ շենքը կա, մարդիկ գնում, գալիս են, բայց կառույցը չի գործում», – ասել է Քոչարյանը:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---