Բագրատյան․ Հարձակվել են «Ազատություն» կուսակցության գրասենյակի վրա, պատառոտել պաստառները![]() 17 հունիսի 2021 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Հարձակվել են «Ազատություն» կուսակցության Կապանի գրասենյակի վրա և պոկել ու պատառոտել բոլոր պաստառները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը: «Նիկոլ Փաշինյան անունով համազգային աղետի իշխանությանը հաշված օրեր են մնացել։ Նիկոլը հոգևարքի մեջ է։ Հիմա էլ ամենուր հարձակվում է «Ազատություն» կուսակցության գրասենյակների և մեզ հարող մարդկանց վրա։ Այսպես, այսօր հարձակվել են Ազատության Կապանի գրասենյակի վրա և պոկել ու պատառոտել բոլոր պաստառները։ Սպասում ենք ոստիկանության բացատրություններին (եթե, իհարկե, իրենք չեն)։ Իսկ Եղեգնաձորում ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել 5 (այս պահի տեղեկատվությամբ) երիտասարդի։ Նրանց ոստիկաններն ու կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել։ Երիտասարդների մեղքն է. Նիկոլին մեջքով կանգնելը և նրան դավաճան ու հողատու բնորոշելը (իբր սխա՞լ ա)։ Քրեական գործ են հարուցել։ Երիտասարդներից մեկի ձեռքն են կոտրել։ Մյուսը ավելի վատ վիճակի մեջ է և մենք լավ բան չենք սպասում առողջության մասով»,- նշել է նա։ Բագրատյանը նշել է, որ «նրանք բոլորը Ջաբրայիլում կռված և մինչև վերջ կանգնած տղաներ են, Տիգրան Եղոյանի ընկերները»։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |