Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել![]() 17 հունիսի 2021 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը: Կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021-ի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8461 քաղաքացու հետազոտություն, որից 885-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2769 դեպք: Կատարվել է 25,913 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |